-
02.06.2012|
12:20
Հոլանդիայի հավաքականի առանցքային խաղացող, համաշխարհային ֆուտբոլի ամենավառ դեմքերից մեկը` Ուեսլի Սնեյդերը, կարծիք է հայտնել, որ իր երկրի ընտրանու համար նվազագույնն ընդունելի կլինի աշխարհի վերջին առաջնության արդյունքի կրկնությունը:
-
02.06.2012|
11:47
Հայաստանի ֆուտբոլի առաջնության տասնմեկերորդ տուրում «Միկան» սեփական հարկի տակ ընդունելով «Ուլիսին»` հաղթանակի հասավ 3:1 հաշվով ու շարունակում է վստահորեն, միանձնյա գլխավորել առաջնության աղյուսակը: Նշենք, որ հանդիպման առաջին գոլի հեղինակ են դարձել պարտվածները:
-
02.06.2012|
11:36
Նիժնի Նովգորոդում մեկնարկել է գեղարվեստական մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը: Ինչպես և սպասվում էր, առաջին հորիզոնականը մրցակիցներից և ոչ մեկին չզիջեց Պեկինի օլիմպիական խաղերի չեմպիոնուհի, աշխարհի վերջին տարիների լավագույն մարմնամարզուհի Եվգենյա Կանաևան:
-
02.06.2012|
07:39
Ուրուգվայի ուժեղ ընտրանու հետ բավականին լավ որակի ֆուտբոլ ցույց տալուց հետո (1:1) Ռուսաստանի ընտրանին Լիտվայի ազգայինի հետ հանդիպումում միանգամից գցեց երկրպագուների տրամադրությունը` թողնելով չափազանց միջակ կարգի թիմի տպավորություն:
-
01.06.2012|
05:19
Այս օրերին Սարանսկ քաղաքում անցկացվող ծանրամարտի Ռուսաստանի Դաշնության առաջնությունում հաջող մրցելույթներ են ունեցել հայազգի մարզիկները: 69 կիլոգրամ քաշային կարգում միջազգային կարգի սպորտի վարպետ Արմեն Ղազարյանը երկամարտի 315 կիլոգրամ արդյունքով դարձել է փոխչեմպիոն: Արծաթե է եղել նրա մրցելույթը նաև պոկում վարժությունում` 145 կիլոգրամ:
-
01.06.2012|
02:57
Եվրոպական գրանդների շարքից Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականը ընկերական խաղ ունեցավ Սերբիայի ընտրանու հետ: Արդեն իսկ առաջին խաղակեսում, հինգ րոպե միջակայքով, ֆրանսիացիները երկու անգամ գրավել են մրցակցի դարպասը:
-
01.06.2012|
02:53
Մայիսի 31-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին ընկերական խաղում պարտվեց Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվող Հունաստանի հավաքականին: Մերոնք կազմակերպված խաղով առանձնապես աչքի չեն ընկել, բավականին բարձր է եղել խաղային խոտանի տոկոսը:
-
01.06.2012|
02:50
Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, 100 և 200 մետրերում աշխարհի ուժեղագույն վազորդ Հուսեին Բոլտը Ադամանդե լիգայի Հռոմի փուլում ցույց է տվել ընթացիկ մրցաշրջանի լավագույն արդյունքը` 9,76 վայրկյան:
-
31.05.2012|
12:28
Հնարավոր է, որ արդեն այս աշնանը WBA վարկածով աշխարհի ժամանակավոր չեմպիոն, գերծանրքաշային Ալեքսանդր Պովետկինը ռինգ դուրս գա գերծանրքաշային կարգ տեղափոխված, առաջին ծանրքաշային կարգում IBF վարկածով աշխարհի նախկին չեմպիոն, լեհ Թոմաշ Ադամեկի հետ:
-
31.05.2012|
12:25
Ոչ այնքան հեռավոր ժամանակներում հայրենադարձների հետ կապված լիքը զվարճալի անեկդոտներ կային, որոնց առանցքը նրանց պաթոլոգիկ ատելությունն էր խորհրդային կարգերի նկատմամբ: Դրանցից մեկն այն մասին էր, թե ինչպես ախպարին (ամենօրյա խոսակցության մեջ ժողովուրդն այսպես էր անվանում նրանց) տանում են աշխարհի առաջնություն, որտեղ աշխարհի ռեկորդ է սահմանում` մուրճը նետելով անսահման հեռու: